Առողջ ապրելակերպը պետք է դառնա շահավետ և խրախուսվի կոնկրետ բոնուսներով․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց առողջ ապրելակերպի խթանման և խրախուսիչ մեխանիզմների ներդրման մասին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն ընդգծեց, որ անհրաժեշտ է գրոհել ոչ թե առողջապահական համակարգը, այլ առողջ ապրելակերպը՝ խրախուսելով ֆիզիկական ակտիվությունը, մարզասրահների, քայլուղիների, վազքուղիների և հեծանվաուղիների ակտիվ օգտագործումը։ 

«Մենք ընդհանուր առմամբ խնդիր ունենք, և այդ խնդիրը շատ կարևոր է։ Մեր գրոհները պետք է լինեն առողջ ապրելակերպի ուղղությամբ»,- նշեց նա։ 

Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաև ծխելու և ալկոհոլի օգտագործման թեմային՝ ներկայացնելով անձնական փորձից բխող դիտարկումներ։ Նրա խոսքով՝ շատերի մոտ ձևավորված է ընկալում, թե ծխելը կամ ալկոհոլ օգտագործելը կյանքի հաճույք է, մինչդեռ իրական հաճույքը դրանցից հրաժարվելն է։ 

Նրա խոսքով՝ առողջ ապրելակերպը պետք է լինի ոչ միայն ցանկալի, այլև շահավետ՝ արտահայտված կոնկրետ բոնուսներով, հնարավորություններով և խթաններով։  

Վարչապետը նշեց, որ այսօր պետությունը շուրջ 200 միլիարդ դրամ է ծախսում առողջության ապահովագրության համակարգի վրա, և այդ ծախսերը ժամանակի ընթացքում կարող են աճել մինչև 250–300 միլիարդ դրամ։ 

«Եթե մենք լրացուցիչ 50 միլիարդ դրամ պետք է ծախսենք մարդուն բուժելու համար, գուցե, արժե այդ միջոցների մի մասը ուղղել նրան, որ մարդը չհիվանդանա»,- ասաց վարչապետը։ 

Փաշինյանը կարևորեց նաև առողջ ապրելակերպի ենթակառուցվածքների հասանելիությունը մարզերում՝ նշելով, որ մարզական կենտրոնների նախագծերի իրականացումը միտված է ապահովելու հավասար հնարավորություններ երկրի բոլոր բնակավայրերում։ 

Հայերեն English Español

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան