ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է N զորամիավորման ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը դեկտեմբերի 24-ին մասնակցել է N զորամիավորման անցած ուսումնական տարվա ամփոփման արարողությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրին ՀՀ պաշպանության նախարարությունից։

Զորամիավորման հրամանատարի տեղակալները, նիստի ընթացքում հանդես գալով հաշվետու զեկույցներով, ներկայացրել են կատարված աշխատանքները, ձեռքբերումներն ու բացթողումները՝ փաստելով, որ լայն թափով շարունակվել են զորքերի պաշտպանունակության և կարգապահության ամրապնդման, զինանձնակազմի պատրաստության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև բանակային դիրքերի լրակահավորման աշխատանքները: 

Ամփոփելով 2025 թվականի ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքները՝ Էդվարդ Ասրյանն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել զորամիավորմանը ենթակա զորամասերի պատրաստվածությունն ու հերթապահության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները և տվել է համապատասխան հանձնարարականներ։

Նիստը եզրափակվել է ուսումնական տարվա արդյունքներով բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողների պարգևատրման արարողությամբ:

Արդյունքներն ամփոփվել են նաև մյուս բոլոր զորամիավորումներում։

Հայերեն English

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն