2025 թվականի նոյեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 814 հազար 818
1 րոպեի ընթերցում

Հարկ վճարողների կողմից 2025 թվականի նոյեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 814 հազար 818։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից՝ նշելով, որ վերոնշյալ թվաքանակը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 31 հազար 986-ով կամ 4.1%-ով:
Կարդացեք հոդվածը` العربية