Մարզեր

Բասենի եկեղեցու խնդիրը համայնքի ուշադրության կենտրոնում է. Ախուրյանի համայնքապետ

2 րոպեի ընթերցում

Բասենի եկեղեցու խնդիրը համայնքի ուշադրության կենտրոնում է. Ախուրյանի համայնքապետ

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բասեն բնակավայրի կիսակառույց եկեղեցու խնդիրը համայնքի ուշադրության կենտրոնում է: Բասեն կատարած շրջայցի ժամանակ այս մասին նշել է Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը: Շրջայցի ընթացքում քննարկվել են եկեղեցու շինարարության ընթացքին, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին վերաբերող հարցեր։ 

«Ախուրյան համայնքը շարունակելու է հետևողական լինել իր բնակավայրերի հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման և վերակենդանացման գործում, որպեսզի պատմությունը շարունակվի ոչ միայն հիշողության, այլ նաև կենդանի ներկայության մեջ»,-«Արմենպրես»-ին վստահեցրին Ախուրյանի համայնքապետարանից՝ նշելով, որ շրջայցի ժամանակ համայնքի ղեկավարը կարևորել է եկեղեցու  հոգևոր, պատմամշակութային նշանակությունը և խոստացել աջակցել՝ շինարարությանը առնչվող իրավական հարցերի կարգավորման և անհրաժեշտ թույլտվությունների ապահովման գործընթացում։

Բասենի եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում և երկար տարիներ ծառայել է որպես գյուղի հոգևոր կենտրոն։ Խորհրդային տարիներին եկեղեցին դադարել է գործել, իսկ 1988 թվականի երկրաշարժի հետևանքով մասնակիորեն ավերվել է։ Չնայած դրան՝ այն շարունակել է մնալ բասենցիների հավատքի ու ինքնության կարևոր խորհրդանիշ։

Գյուղի բնակիչների և  բարերարների նախաձեռնությամբ 2010 թվականից սկսած սկսվել են եկեղեցու վերակառուցման աշխատանքները։ Շինարարությունը, սակայն, կիսատ է մնացել՝ իրավական և թույլտվություններին առնչվող խնդիրների պատճառով, ինչի հետևանքով գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում