Միացյալ Նահանգներ

Ուկրաինայի շուրջ բանակցություններում քննարկվում է 4 փաստաթուղթ. ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի շուրջ բանակցություններում քննարկվում է 4 փաստաթուղթ. ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան

Ուկրաինայի շուրջ բանակցություններում կողմերը ներկայում քննարկում են չորս փաստաթուղթ, և Վաշինգտոնը փորձում է հասկանալ, թե ինչի է պատրաստ համաձայնել Մոսկվան պատերազմը դադարեցնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Fox News-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերը։

«Սա 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիր է, ինչպես նաև որոշակի բազմակողմանի անվտանգության երաշխիքներ, ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքներ և տնտեսական աճի և բարգավաճման ծրագիր՝ խաղաղության հաստատումից հետո», - ասել է նա։

Ըստ Ուիթաքերի՝ Վաշինգտոնն այժմ լավ հասկանում է, թե ինչ է ուզում Ուկրաինան, և ԱՄՆ-ում փորձում են հասկանալ, թե առավելագույնը ինչի է պատրաստ գնալ Ռուսաստանը։

«Նրանք շարունակում են գիշերը զանգվածային հարվածներ հասցնել Ուկրաինային։ Այսինքն, սա որոշ չափով շատ բանի մասին է խոսում», - ասել է Ուիթաքերը։

Դեկտեմբերի 20-ին և 21-ին ամերիկյան կողմը Ֆլորիդայում առանձին բանակցություններ է վարել ուկրաինական և ռուսական պատվիրակությունների հետ։ Տեղի են ունեցել նաև եռակողմ բանակցություններ եվրոպացի պաշտոնյաների մասնակցությամբ։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը բանակցություններն անվանել է կառուցողական և արդյունավետ։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում