Մարտունի-Ներքին Գետաշեն մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում ՀՀ ՏԿԵ պատվիրատվությամբ ու պետբյուջեի տրամադրած միջոցներով արդեն ավարտական փուլում են գտնվում   Մարտունի-Ներքին Գետաշեն մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Մարտունի-Ներքին Գետաշեն ավտոճանապարհի հիմնանորոգման ծրագրի նախահաշվային արժեքը կազմել է 1 միլիարդ 10 միլիոն դրամ, պայմանագրային արժեքը՝ 737 միլիոն 700 հազար դրամ։

Ծրագրով նախատեսված էր  Մարտունի-Ներքին Գետաշեն ավտոճանապարհի երթևեկելի մասի հիմնանորոգում՝ 3,4 կիլոմետր երկարությամբ և 35 հազար քառակուսի մետր մակերեսով, երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրմամբ, նույն ճանապարհն իրար կապող Արգիճի գետի կամուրջի հիմնանորոգում, 2 կիլոմետր 300 մետր երկարության ու շուրջ 5000 քառակուսի մետր մակերեսով սալիկապատ մայթերի  ու ջրահեռացման համակարգի կառուցում։  Ճանապարհի հիմնանորոգվող մասը սկսվում էր Մարտունի քաղաքի երաժշտական դպրոցի մոտից ու ավարտվում Ներքին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցի դիմացի խաչմերուկում։ 

Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2025 թվականի հունիսից։  Ծրագիրը նախատեսված  էր ավարտի հասցնել 250 օրվա ընթացքում, սակայն մինչ տարեվերջ դրանք ավարտված կլինեն։ Շինարարական աշխատանքներն իրականացրել  է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն։   

Խոսրով   Խլղաթյան

 

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը