Միացյալ Նահանգներ

Նիգերիան հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական տարաձայնությունները կարգավորելու մասին

1 րոպեի ընթերցում

Նիգերիան հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական տարաձայնությունները կարգավորելու մասին

Նիգերիային և ԱՄՆ-ին հաջողվել է հիմնականում հարթել երկկողմ հարաբերություններում առկա վիճելի հարցերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին դեկտեմբերի 22-ին կայացած ամփոփիչ ամենամյա մամուլի ասուլիսում հայտարարել է Նիգերիայի տեղեկատվության նախարար Մոհամմեդ Իդրիսը։

«Նպատակասլաց, հարգալից երկխոսության շնորհիվ ԱՄՆ-ի հետ վերջին դիվանագիտական հակամարտությունն ընդհանուր առմամբ կարգավորվել է, ինչի արդյունքը դարձել է ԱՄՆ-ի և Նիգերիայի գործընկերության ամրապնդումը»,- նշել է նախարարը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Պենտագոնին հանձնարարել է պատրաստվել Նիգերիայում քրիստոնյաներին պաշտպանելու համար ուժային գործողությունների, ինչպես նաև զգուշացրել էր, որ ԱՄՆ-ն կարող է դադարեցնել օգնություն տրամադրելը և համագործակցությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում