Հայաստան

Հունաստանում ՀՀ դեսպանը «Ստրաբոն» ընկերության ղեկավարության հետ քննարկել է Հայաստան-Հունաստան համագործակցությունը

1 րոպեի ընթերցում

Հունաստանում ՀՀ դեսպանը «Ստրաբոն» ընկերության ղեկավարության հետ քննարկել է  Հայաստան-Հունաստան համագործակցությունը

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ընդունել է«Ստրաբոն» աշխարհագրական ուսումնասիրությունների հունական ընկերության նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Ջորջ Պուկամիսասին և քարտուղար, Աթենքի համալսարանի պրոֆեսոր Էմանուել Յանակուդակիսին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատնից:

Դեսպանատնից նշում են, որ հանդիպմանը դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական վերջին զարգացումները, տարածաշրջանային գործընթացները։ Միաժամանակ անդրադարձ է կատարվել գիտակրթական ոլորտում Հայաստան-Հունաստան համագործակցությանը:

Կարդացեք հոդվածը` EspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում