Եվրոպա

Իտալիայի հակամենաշնորհային կարգավորող մարմինը Apple-ին տուգանել է 98,6 միլիոն եվրոյով

1 րոպեի ընթերցում

Իտալիայի հակամենաշնորհային կարգավորող մարմինը Apple-ին տուգանել է 98,6 միլիոն եվրոյով

Իտալիական Autorita Garante della Concorrenza e del Mercato գերատեսչությունը (AGCM, երկրի հակամենաշնորհային կարգավորող մարմինը) ամերիկյան Apple ընկերությանը տուգանել է 98,6 միլիոն եվրոյով բջջային հավելվածների ոլորտում հակամենաշնորհային կանոնները խախտելու համար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

Կարգավորող մարմնի կարծիքով՝ ընկերությունը խախտել է եվրոպական օրենսդրությունը App Store-ի համար հավելվածների կողմնակի մշակողների հետ հարաբերություններ կառուցելիս, որտեղ Apple-ը «բացարձակ գերիշխող դիրք» է զբաղեցնում։

Apple-ը, AGCM-ի կարծիքով, օգտվել է այս դիրքից և մշակողներին ստիպել օգտատերերից հատուկ թույլտվություն պահանջել App Tracking Transparency-ի (հավելվածներում տվյալներին հետևելու թափանցիկություն) քաղաքականության շրջանակներում տվյալներ հավաքելու համար:

«ATT քաղաքականության պայմանները դրվում են միակողմանի կերպով և սահմանափակում Apple-ի գործընկերների շահերը», - ասվում է իտալական կարգավորող մարմնի հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում