Վենսը ռուս-ուկրաինական բանակցությունների ամենամեծ խնդիրը համարում է Դոնբասի վերահսկողության հարցը

3 րոպեի ընթերցում

Վաշինգտոնը ռուս-ուկրաինական հակամարտության հարցում յուրաքանչյուր կողմի պահանջների հստակ ըմբռնումը համարում է նշանակալի առաջընթաց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Unherd պարբերականին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Առաջընթացը, որին, ինչպես ես զգում եմ, մենք հասել ենք, կայանում է նրանում, որ բոլոր հարցերն այժմ քննարկվում են բացահայտ», - նշել է նա։

Վենսը նաև ընդգծել է, որ սկզբում «ինչ-որ խաղ էր ընթանում», հարցերը քննարկվում էին քողարկված ձևով։ Այժմ, նրա խոսքով, Վաշինգտոնը հստակ հասկանում է, թե որ հարցերն են բանակցելի, որոնք՝ ոչ։

Հարցին, թե ով է ներկայացնում խաղաղ կարգավորման հիմնական խոչընդոտը՝ Ուկրաինան, Ռուսաստանը, թե եվրոպական երկրները, Վենսը պատասխանել է, որ «դժվարություններ կան այդ բոլոր կողմերի հետ»։

ԱՄՆ փոխնախագահը հավելել է, որ ամենամեծ խնդիրը Դոնբասի տարածքի նկատմամբ վերահսկողությունն է, բայց մնում են նաև «ավելի փոքր խնդիրներ», ինչպիսիք են Զապորոժիեի ատոմակայանի նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև Ուկրաինայի վերակառուցումը։ Ընդ որում, ըստ Վենսի, ուկրաինացի բանակցողները մասնավոր զրույցներում ընդունում են, որ Դոնբասում մարտական ​​գործողությունների միջոցով չեն կարողանա տարածք պահել։

«Կարծում եմ, որ բոլորը, ովքեր մասնակցել են բանակցություններին, գոնե վերջին ամիսներին, դա արել են բարի կամքով», - ընդգծել է Վենսը։

Նա նշել է, որ հույս ունի խաղաղ կարգավորման, բայց նաև չի բացառել, որ դա կարող է տեղի չունենալ։

«Կարծում եմ՝ մենք առաջընթաց ենք գրանցել, բայց այսօր այստեղ նստած՝ վստահ չեմ լինի նրանում, որ մենք կհասնենք խաղաղ կարգավորման։ Կարծում եմ՝ մեծ հավանականություն կա, որ մենք կհասնենք դրան, բայց նաև կարծում եմ, որ մեծ հավանականություն կա, որ դրան չենք հասնի», - հայտարարել է Վենսը։

Դեկտեմբերի 20-ին և 21-ին ամերիկյան կողմը Ֆլորիդայում առանձին բանակցություններ է վարել ուկրաինական և ռուսական պատվիրակությունների հետ։ Տեղի են ունեցել նաև եռակողմ բանակցություններ եվրոպացի պաշտոնյաների մասնակցությամբ։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը բանակցություններն անվանել է կառուցողական և արդյունավետ։

Հայերեն Русский

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ