Եվրոպա

Սկանդալ Ելիսեյան պալատում․ սեղանապետը տարիներ շարունակ գողացել է թանկարժեք սպասքը

1 րոպեի ընթերցում

Սկանդալ Ելիսեյան պալատում․ սեղանապետը տարիներ շարունակ գողացել է թանկարժեք սպասքը

Ելիսեյան պալատի աշխատակիցը երկու տարի շարունակ Ֆրանսիայի նախագահի նստավայրից ճենապակե սպասք է գողացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է ֆրանսիական Le Figaro թերթը։

Թերթի տվյալներով՝ Թոմաս Մ.-ն, որը պատասխանատու է սեղանների սպասքավորման և սպասքի հաշվառման համար, գողացել է ճենապակու՝ տասնյակ հազարավոր եվրո արժեցող շուրջ հարյուր կտոր սպասք, ներառյալ գավաթներ, ափսեներ և այլ իրեր, որոնք Ֆրանսիայի մշակութային ժառանգության մաս են կազմում։

Աշխատակիցը կեղծել է գույքագրման փաստաթղթերը՝ կորուստները թաքցնելու համար, և գողացված իրերը հանձնել ճենապակու կոլեկցիոներ Ժիսլեն Մ.-ին, որն աշխատում էր որպես Լուվրի սրահներից մեկի հսկիչ։

Դատարանը պարտավորեցրել է երկու տղամարդկանց  վերադարձնել գողացված իրերը։ Դատարանի որոշմամբ, կոլեկցիոներ արգելվել են աշխատել Լուվրում, իսկ սեղանապետը հեռացվել է Ելիսեյան պալատում իր պաշտոնից։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում