Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումը

2 րոպեի ընթերցում

Չինաստանը կտրականապես դեմ է հանդես գալիս ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի կամայական զավթմանը և անօրինական միակողմանի պատժամիջոցների կիրառմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը՝ անդրադառնալով վենեսուելական նավթատար նավի հետ կապված միջադեպին։

«Ամերիկյան կողմի՝ օտարերկրյա նավերը կամայականորեն կալանավորելու գործողությունները լրջորեն խախտում են միջազգային իրավունքը», - ընդգծել է դիվանագետը։ Նա հավելել է, որ Պեկինը հետևողականորեն դեմ է միակողմանի պատժամիջոցներին, որոնք չունեն միջազգային իրավական հիմք և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատ։

Արտգործնախարարության խոսնակը նշել է, որ նման գործողությունները խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներն ու սկզբունքները, ինչպես նաև այլ պետությունների ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ 

Չինական կողմն աջակցություն է հայտնել Վենեսուելայի անկախ զարգացման և նորմալ միջազգային համագործակցության իրավունքին։

Դեկտեմբերի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է վենեսուելական նավթ տեղափոխող պատժամիջոցների տակ գտնվող նավթատար նավի  նկատմամբ հսկողություն հաստատելու մասին և նշել, որ Միացյալ Նահանգները պլանավորում է պահել նավթը։

Հայերեն Русский

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթը

Ազգային ժողովը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել սոցիալական հարթակում

Ազգային ժողովը վավերացրեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը

Հայաստանն ու Նիգերիան քննարկել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է ՀՀ արտահանման ու ներմուծման դեֆիցիտի պատճառներին