Եվրոպա

Ուշակովն ապակառուցողական է որակել ուկրաինական պատերազմի դադարեցման հարցով Կիևի և Եվրոպայի առաջարկները

1 րոպեի ընթերցում

Ուշակովն ապակառուցողական է որակել ուկրաինական պատերազմի դադարեցման հարցով Կիևի և Եվրոպայի առաջարկները

Ուկրաինական պատերազմի դադարեցման վերաբերյալ ամերիկյան ծրագրում Եվրոպայի և Ուկրաինայի կողմից առաջարկվող փոփոխությունները չեն բարելավում առկա փաստաթուղթը և խոչընդոտում են երկարատև խաղաղության հաստատմանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ  նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Սա կանխատեսում չէ։ Ես վստահ եմ, որ այն առաջարկները, որոնք եվրոպացիներն ուկրաինացիների հետ ներկայացրել կամ փորձում են ներկայացնել, միանշանակ չեն բարելավում փաստաթուղթը և չեն բարելավում երկարատև խաղաղության հասնելու հնարավորությունը», - ասել է Ուշակովը։

Հարցին, թե տեղեկություն ունի արդյոք Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի՝  Մայամիում ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքի մասին, նա բացասական պատասխան է տվել։

Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը դեկտեմբերի 21-ին ավարտել է ԱՄՆ-ի հետ ուկրաինական կարգավորման հարցով երկօրյա բանակցությունները, որոնք տեղի էին ունենում Մայամիում: 

Ամերիկյան կողմից հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆը և Թրամփի փեսան՝ ձեռնարկատեր Ջարեդ Քուշները:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում