Եվրոպա

Ուիթքոֆն արդյունավետ է անվանել Ուկրաինայի հարցով բանակցությունները Ֆլորիդայում

2 րոպեի ընթերցում

Ուիթքոֆն արդյունավետ է անվանել Ուկրաինայի հարցով բանակցությունները Ֆլորիդայում

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն արդյունավետ է անվանել Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցով Ֆլորիդայում վերջին օրերի բանակցությունները ամերիկյան, եվրոպական և ուկրաինական պատվիրակությունների միջև։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, դեկտեմբերի 21-ին Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ հանդիպումից հետո Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ջարեդ Քուշները դեկտեմբերի 22-ին հանդիպել են Ուկրաինայից և Եվրոպայից ժամանած պաշտոնյաների հետ, ապա արդեն առանձին հանդիպում են ունեցել ուկրաինական պատվիրակության հետ, որը ղեկավարել է Ռուստեմ Ումերովը։

Ուիթքոֆը X-ում արած գրառման մեջ ինչպես ուկրաինական, այնպես էլ ավելի վաղ ռուսական կողմի հետ բանակցություններն անվանել է «արդյունավետ և կառուցողական»։ «Ռուսաստանն ամբողջությամբ հանձնառու է՝ հասնելու Ուկրաինայում խաղաղության հաստատմանը։ Ռուսաստանը բարձր է գնահատում ԱՄՆ ջանքերն ու աջակցությունը՝ կարգավորելու ուկրաինական հակամարտությունն ու վերահաստատելու համաշխարհային անվտանգությունը»,- հավելել է նա։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում