Նիգերիայում առևանգված բոլոր դպրոցականներն ազատ են արձակվել
2 րոպեի ընթերցում

Նիգերիայի Կաթոլիկ դպրոցից նոյեմբերին առևանգված բոլոր դպրոցականներն ազատ են արձակվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է երկրի նախագահ Բոլա Թինուբուի խոսնակ Բայո Օնանուգան։
«Ահաբեկիչների կողմից առևանգված մնացած 130 դպրոցականներն այժմ ազատության մեջ են։ Ակնկալվում է, որ նրանք Միննա կժամանեն երկուշաբթի ու կմիանան ծնողներին»,- հայտնել է նա X-ում արված գրառման մեջ։
The remaining 130 schoolchildren abducted by terrorists at St Mary’s Catholic School in Papiri, Niger State, on November 21, have now been released. They are expected to arrive in Minna on Monday and rejoin their parents for the Christmas celebration.
— Bayo Onanuga, OON, CON (@aonanuga1956) December 21, 2025
One hundred were released… pic.twitter.com/tqiK4bR80r
Խոսնակը տեղեկացրել է, որ դպրոցականների ազատ արձակումը հաջորդել է իրականացված ռազմական-հետախուզական գործողությանը։
Նոյեմբերի 21-ին զինված անձինք հարձակվել էին Կաթոլիկ դպրոցի վրա ու առևանգել 300 աշակերտի և անձնակազմի 12 անդամի։ Երեխաներից 50-ին հաջողվել էր փախնել ահաբեկիչներից։ Դեկտեմբերի 8-ին Նիգերիայի կառավարությունից հայտնել էին, որ կարողացել են փրկել առևանգված 100 մարդու։