1 րոպեի ընթերցում
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը դեկտեմբերի 21-ին իր առաջին հանդիպումը կանցկացնի Unibank Cup ընկերական մրցաշարում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Ռուբեն Նազարեթյանի թիմի մրցակիցը Մոլդովան է:
Հանդիպման սկիզբը՝ ժամը 20:00-ին, ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: