Հայաստան

Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը շնորհավորել է «Արմենպրես»–ի տարեդարձը

1 րոպեի ընթերցում

Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը շնորհավորել է «Արմենպրես»–ի տարեդարձը

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը շնորհավորել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը հիմնադրման 107-ամյակի կապակցությամբ։

«Ավելի քան մեկ դար «Արմենպրես»-ը եղել և մնում է վստահելի տեղեկատվության աղբյուր՝ ձևավորելով հանրային խոսքի բարձր չափանիշներ, պահպանելով մասնագիտական պատասխանատվությունն ու պետական մտածողությունը։

Գործակալության հարուստ պատմությունը, մեկդարյա համբավը, ինչպես նաև բացառիկ արխիվային և վիզուալ բազան կարևոր դեր են ունեցել Հայաստանի նորագույն պատմության փաստագրման և հանրային հիշողության պահպանման գործում։

Մենք բարձր ենք գնահատում տարիների ընթացքում ձևավորված արդյունավետ և փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը և վստահ ենք, որ այն կշարունակվի՝ ի նպաստ հանրության իրազեկվածության և պետական հաղորդակցության զարգացման։

Մաղթում ենք «Արմենպրեսին» շարունակական զարգացում և մասնագիտական նոր հաջողություններ»,- նշված է շնորհավորական ուղերձում։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում