Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն և ՌԴ-ն կարող են Մայամիում Ուկրաինայի շուրջ բանակցություններ անցկացնել հանգստյան օրերին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և ՌԴ-ն կարող են Մայամիում Ուկրաինայի շուրջ բանակցություններ անցկացնել հանգստյան օրերին

ԱՄՆ-ի և ՌԴ-ի պատվիրակությունները կարող են ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններ անցկացնել առաջիկա հանգստյան օրերին Ֆլորիդայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Politico-ն՝ հղում անելով աղբյուրների։

«Սպասվում է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի ներկայացուցիչներն այս հանգստյան օրերին կհանդիպեն Մայամիում՝ Թրամփի վարչակազմի կողմից Կիևի և Մոսկվայի միջև հակամարտությունը դադարեցնելու փորձերի շրջանակներում»,-ասվում է հոդվածում։

Դրա հետ մեկտեղ հրատարակությունն ընդգծում է, որ պլանները դեռևս կարող են փոփոխվել։ Ֆլորիդայում բանակցությունները կայանալու դեպքում ամերիկյան կողմը պլանավորում է ներկայացնել վերջերս Բեռլինում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի երկրների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքները։

Politico-ի տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմը, ինչպես սպասվում է, կներկայացնի ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Պլանավորվում է, որ ԱՄՆ-ից ներկա կլինեն երկրի նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում