Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանն ու Վերնոն Քոքերը քննարկել են անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը

1 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանն ու Վերնոն Քոքերը քննարկել են անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոն կատարած աշխատանքային այց ընթացքում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերով պետնախարար Վերնոն Քոքերի հետ:

«Զրուցակցիս հետ քննարկել ենք անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը, ընդգծել ենք պաշտպանության հարցերով ռազմական կցորդների փոխանակման և ապագայում բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացման կարևորությունը: Անդրադարձել ենք նաև տնտեսական համագործակցության, գործարար կապերի շարունակական խորացման կարևորությանը»,– «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»–ի իր էջում այս մասին գրել է ՀՀ ԱԽ քարտուղարը։ 

Զրուցակիցներն անդրադարձել են նաև օգոստոսի 8-ից հետո Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանն ու ստեղծվող տնտեսական լայն հնարավորություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում