ԿԳՄՍՆ աշխատակիցների անունից WhatsApp–ի միջոցով զանգեր են իրականացվում կեղծ օգտատերերի կողմից
1 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցների անունից WhatsApp հավելվածի միջոցով զանգեր են իրականացվում կեղծ օգտատերերի կողմից, որոնք ներկայանում են որպես նախարարի աշխատակազմի ներկայացուցիչներ և փորձում ստանալ տարբեր տեսակի տեղեկություններ, այդ թվում՝ անձնական տվյալներ։
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
«Տեղեկացնում ենք, որ նշված զանգերը կեղծ են և ԿԳՄՍ նախարարության հետ որևէ առնչություն չունեն։
Խնդրում ենք. չտրամադրել որևէ տեղեկատվություն, չպատասխանել նման զանգերին կամ հաղորդագրություններին, նման դեպքերի մասին անմիջապես տեղեկացնել նախարարությանը կամ համապատասխան իրավասու մարմիններին»,– հայտնում են նախարարությունից՝ ևս մեկ անգամ հորդորելով լինել զգոն և պահպանել տեղեկատվական անվտանգությունը։