Եվրոպա

ԱՄՆ-ն ներկայացրել է Ֆինլանդիայի համար ստեղծված առաջին F-35A կործանիչը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ներկայացրել է Ֆինլանդիայի համար ստեղծված առաջին F-35A կործանիչը

ԱՄՆ-ի Տեխասի նահանգում դեկտեմբերի 16-ին ներկայացվել է Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերի համար ստեղծված առաջին Lockheed Martin F-35A Lightning II բազմանպատակային կործանիչը։ 

«F-35 կործանիչները կամրապնդեն ինչպես Ֆինլանդիայի, այնպես էլ ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի պաշտպանական կարողությունները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Անտի Հականենը։

F-35-ը Ֆինլանդիայում կարող է օգտագործվել տարբեր առաջադրանքների համար։

Ֆինլանդիան ԱՄՆ-ին պատվիրել է ընդամենը 64 կործանիչ, որոնք հաջորդ տարի կփոխարինեն ներկայում սպառազինության մեջ գտնվող McDonnell Douglas F/A-18 Hornets ինքնաթիռներին։ Գործարքի արժեքը պայմանագրի կնքման պահին գնահատվել է 10 միլիարդ եվրո, մատակարարումները նախատեսվում է ավարտել 2030 թվականին։ 

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում