Հայաստան

Երկրում կա վարկերի տրամադրման և ավանդների ներդրման աճ. ԿԲ նախագահ

1 րոպեի ընթերցում

Երկրում կա վարկերի տրամադրման և ավանդների ներդրման աճ. ԿԲ նախագահ

Հայաստանում նկատվում է ոչ միայն վարկավորման, այլև բնակչության կողմից բանկերում ներդրված ավանդների աճ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում տեղեկացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Նա արձանագրեց, որ վարկ-ավանդ հարաբերակցությունը ներկայում 115 տոկոս է, ինչը ենթադրում է, որ վարկերն աճում են առաջանցիկ տեմպերով, բայց աճում են նաև ավանդները:

«Ավանդներ-ՀՆԱ հարաբերակցությունն այս պահի դրությամբ 57.3 տոկոս է: Այսինքն, ունենք ոչ միայն ներդրում պարտատոմսերում, այլև բնակչության կողմից բանկերում ներդրված ավանդների աճ: Երկրում հիմնականում փողը ձևավորվում է վերջին տարիներին գրանցված բարձր տնտեսական աճի արդյունքում: Այսինքն, կա իրական եկամուտների աճ, բարձր տնտեսական աճ, որի արդյունքում ձևավորվում են խնայողություններ, որոնց մի մասն ուղղվում է ֆինանսական շուկա, մյուս մասը՝ անշարժ գույքի շուկա: Այսինքն, մարդիկ իրականացնում են որոշակի ներդրումներ, ձեռք են բերում ակտիվներ, որոնք գոյանում են իրենց վաստակածի և սպառածի տարբերության հաշվին»,- նշեց նա:    

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում