Երեխայի ծննդյան միանվագ նպաստը բոլորի դեպքում կսահմանվի 500 հազար դրամ․ԱԺ-ն քննարկում է նախագիծը

3 րոպեի ընթերցում

Հայաստանում նախատեսում են երեխայի ծննդյան միանվագ նպաստը բոլորի դեպքում՝ անկախ երեխայի կարգաթվից, սահմանել 500 հազար դրամ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։

«Առաջարկում ենք ընտանիքում ծնված 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխային՝ այսօրվա դրությամբ կառավարության կողմից տրվող աջակցությունը դարձնել պետական նպաստ։ Ծրագիրն ունեցել է դրական արդյունքներ»,-ասաց Խաչատրյանը։

Նա հիշեցրեց՝ ծրագրի նպատակն այն է եղել, որ ընտանիքում երրորդ և հաջորդ կարգաթվով երեխաների ծնունդները շատանան Հայաստանում։ Դա տեղի է ունեցել։ 2018-ին ընտանիքում երրորդ և հաջորդ կարգաթվով ծնված երեխաների թիվը կազմել է շուրջ 8300, 2023-ին կազմել է 12 400-ից ավելի, 2024-ին՝ 12 հազար։ 

«Քանի որ երրորդ և հաջորդ երեխա ունեցող ընտանիքների համար աջակցության ծրագիրը դառնում է պետական նպաստ, մենք միաժամանակ առաջարկում ենք ծննդյան միանվագ նպաստի չափերի հետ կապված կատարել համահարթեցում։ Այսօրվա դրությամբ 1-ին և 2-րդ երեխաների համար տրվող 300 հազար դրամները, 3-րդ և 4-րդի համար տրվող 1 մլն դրամները, 5-րդ և հաջորդի համար տրվող 1.5 մլն դրամների փոխարեն բոլորի համար սահմանել նույն չափը՝ 500 հազար դրամ»,-ասաց Խաչատրյանը։

Միանվագ ծննդյան նպաստից և երրորդ ու յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստից կարող են օգտվել միայն այն դեպքում, երբ երեխան ՀՀ քաղաքացի է։ Քաղաքացիության պահանջը կկիրառվի 2026թ հունվարի 1-ից, իսկ համահարթեցման տրամաբանությունը՝ 2026թ սեպտեմբերի 1-ից։

Նախագծերի փաթեթով ներկայացված մյուս առաջարկը կապված է պետական կենսաթոշակների և նպաստների վճարման հետ։ «Խոսքը վերաբերում է անկանխիկի անցման տրամաբանությամբ կենսաթոշակների և նպաստների ամբողջությամբ անկանխիկ եղանակով վճարմանը։ Նախատեսում ենք, որ այն կգործի 2026 թվականին ապրիլի 1-ից»,-ասաց Խաչատրյանը։

Ավելի քան 660 հազար կենսաթոշակ և նպաստ ստացող քաղաքացիներից շուրջ 58 հազարն են, որ ստանում են կանխիկ եղանակով, նրանց համար կառավարությունը կսահմանի սահուն անցման մեխանիզմներ՝ այնպես, որ ապրիլի 1-ից բոլոր վճարումները կկատարեն անկանխիկ եղանակով։

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ