Մենք պետք է մեծ ջանքեր գործադրենք Հայաստանի առաջնության չեմպիոնությունը պահպանելու համար. Սերգեյ Մուրադյան

5 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության գործող չեմպիոն Երևանի «Նոա»-ն պատմական արդյունքի հասավ հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ` դառնալով առաջին հայաստանյան թիմը, որը դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլ:

«Նոա»-ն վերջին տարիներին այլ մակարդակի բարձրացրեց մրցակցությունը ներքին առաջնությունում, ինչպես նաև հստակ քայլերով առաջխաղացում է ապրում եվրագավաթային մրցասպարեզում: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում  «Նոա»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը խոսեց ակումբի ապագայի տեսլականից, Հայաստանի ներքին առաջնությունում առկա մրցակցությունից: Մուրադյանն օրեր առաջ իր 100-րդ հանդիպումն անցկացրեց Հայաստանի չեմպիոնի կազմում:

-Սերգեյ, պիտի խնդրեմ, որ պատմեք`  ինչպե՞ս եք սկսել հետաքրքրվել ֆուտբոլով: 

-Երբ 7 տարեկան էի, տատիկիս ու պապիկիս հետ ամառային արձակուրդների ընթացքում եկանք Երևան: Ես օրեր շարունակ բակի երեխաների հետ դրսում ֆուտբոլ էի խաղում: Իսկ հետո, երբ վերադարձանք Սանկտ Պետերբուրգ, պապիկիս խորհրդով ծնողներս ինձ տարան ֆուտբոլի։ 

 -Ինչպե՞ս պատահեց, որ «Զենիթ»-ի երիտասարդական թիմում հանդես գալով՝ որոշում կայացրեցիք միանալ հայկական «Նոա»-ին:  

-Ինքս ինձ համար այնտեղ հեռանկար չէի տեսնում ու այդ ժամանակ առաջարկ ստացա «Նոա»-ից, ու որոշում կայացրեցի, որ այստեղ առավել մեծ են իմ հնարավորությունները մեծ ֆուտբոլում առաջխաղացման համար:  

- Օրեր առաջ Դուք ձեր հոբելյանական 100-րդ հանդիպումն անցկացրեցիք «Նոա»-ի կազմում:  Սա խոսում է Ձեր` ինչ-որ տեղ անփոխարինելի լինելու մասի՞ն: Դուք ինչպե՞ս եք հիշում Ձեր առաջին օրերը հայկական ակումբում և ինչպիսի՞ առանձնակի հիշողություններ ունեք՝ կապված ակումբի հետ:

- «Նոա»-ում շատ խաղացողներ կան, և նրանք բոլորն էլ բարձր մակարդակ ունեցող ֆուտբոլիստներ են, ուստի անփոխարինելի մարդիկ չկան: Երբ ես առաջին անգամ եկա, «Նոա»-ն ուներ մեկ այլ սեփականատեր և ակումբը պայքար էր տալիս Պրեմիեր լիգայում գոյատևման համար:  Հիմա միայն ժպիտով եմ հիշում այդ ժամանակները։ 

-Սերգեյ, «Նոա»-ն նոր մակարդակի է բարձրացրել հայկական ակումբային ֆուտբոլը:  Մրցաշրջանի առաջին հատվածն ավարտված է։ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն էր այն «Նոա»-ի համար։ 

-Միանշանակ է, որ մեր նախագահը ցանկանում է «Նոա» ակումբը բարձրացնել միջազգային մակարդակի, և ես վստահ եմ, որ նա կհաջողի իր նախաձեռնությունում: Իսկ այս մրցաշրջանի մասին խոսելով`միանշանակ ինձ դուր չի գալիս այն փաստը, որ Հայաստանի առաջնությունում մենք որոշակի դժվարություններ ունենք միավորների հետ կապված, իսկ Կոնֆերենցիայի լիգայում լավ հաջողության հասանք և դուրս եկանք փլեյ-օֆֆ: Մրցաշրջանի երկրորդ հատվածում մենք պետք է մեծ ջանքեր գործադրենք չեմպիոնությունը պահպանելու համար:  

-Ի՞նչ մակարդակի առաջնություն է Հայաստանի Պրեմիեր լիգան:

-Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը բարձր մակարդակի վրա չէ համալիր խնդիրների պատճառով: Մի շարք թիմեր առանձնանում են բարձր մակարդակի ֆուտբոլիստներով, սակայն ընդհանուր առմամբ  մրցակցությունը  ցածր է:

-Ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը ձգտում է իր ուժերը փորձել նաև եվրոպական մակարդակում: Դուք էլ, կարծում եմ, բացառություն չեք: Ինչպե՞ս եք տեսնում Ձեր ապագան: 

-Չէի ցանկանալի ժամանակից առաջ ընկել, հիմա գործող պայմանագիր ունեմ «Նոա»-ի հետ ու կենտրոնացած եմ ինքնազարգացման ու ակումբի առաջընթացի վրա:

 -Ո՞վ է բոլոր ժամանակների լավագույն պաշտպանը:

- Ինձ համար Սերխիո Ռամոսը:

-Ո՞վ է լավագույն պաշտպանը, որի դեմ խաղացել եք: 

-Ռուբեն Դիաշը:

-Ո՞վ է լավագույն պաշտպանը, որի հետ նույն թիմում խաղացել եք:

-Գոնսալո Սիլվան:

-Ձեր կյանքը կախված է որոշիչ 11 մետրանոց հարվածից, որը Դուք չեք իրացնելու: Ո՞ւմ  կվստահեիք այն: 

-Քրիշտիանու Ռոնալդուին:  

Լուսանկարները` «Նոա» ֆուտբոլային ակումբի

Հայերեն Русский

Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը

Ֆրանսիայի դեսպանատունը հայտնել է ընդունելությունից հետո հյուրերի մոտ արձանագրված սննդային թունավորման ախտանշանների մասին

Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին

Նորվեգիայում ավելի քան 100 բնակելի տուն է ոչնչացել հրդեհի ճիրաններում

Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ

Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը

ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանի հարավում գտնվող 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի

Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր

Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ միջպետական ճանապարհին կատարվում են միջին նորոգման աշխատանքներ