Ախուրյանում բազմանդամ ընտանիքը սոցիալական բնակարան է ստացել

1 րոպեի ընթերցում

Ախուրյանցի Բաբուջյանների յոթ հոգանոց ընտանիքը սոցիալական բնակարան է ստացել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ախուրյանի համայնքապետարանից, համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի որոշմամբ ընտանիքին անժամկետ ապրելու իրավունքով տրամադրվել է Գյումրիի խճուղու հանրակացարանային թիվ 64 շենքի ազատ բնակարաններից մեկը։ Բնակարանի բանալին համայնքի ղեկավարը հանդիսավոր կերպով հանձնել է ընտանիքի կրտսերին։

Ընտանիքը տարիներ  շարունակ բնակվել է վարձակալված բնակարաններում։

Ախուրյանի համայնքապետարանից տեղեկացնում են, որ բնակարանում նախատեսված է իրականացնել կոսմետիկ վերանորոգում, որից հետո ընտանիքը կտեղափոխվի նոր բնակարան։ 

Հայերեն