Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակներում անցկացվող հանդիպմանը

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակներում անցկացվող հանդիպմանը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական միության գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակներում անցկացվող հանդիպմանը։

Աշխատանքային նախաճաշի ձևաչափով քննարկմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը և ԵՄ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ հանդիպմանը գոհունակությամբ նշվել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման հարցում արձանագրված նշանակալի արդյունքները, մտքեր են փոխանակվել առաջիկա անելիքների շուրջ։ 

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգի և տարբեր համատեղ նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում աջակցությունն ու ձևավորված կոնսենսուսը։

Քննարկման ընթացքում ԵՄ անդամ երկրներն աջակցություն են հայտնել Հայաստանի ժողովրդավարական զարգացման, դիմակայունության ամրապնդման, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին հակազդելու հարցերում։

Տարածաշրջանային զարգացումների համատեքստում ԵՄ անդամ երկրների գործընկերներն աջակցություն են հայտնել հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում