Պահպանողական Կաստը հաղթել է Չիլիի նախագահական ընտրություններում

1 րոպեի ընթերցում

Ընդդիմադիր պահպանողական քաղաքական գործիչ Խոսե Անտոնիո Կաստը հաղթել է Չիլիի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում: Այդ մասին են վկայում այն արդյունքները, որոնք  հրապարակել է երկրի ընտրական ծառայությունն ընտրատեղամասերի 83,43%-ից ստացված ձայների հաշվարկից հետո:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կաստի օգտին է քվեարկել ընտրողների 58,61%-ը: Նրա մրցակիցը՝ Ժանետ Խարան, որը ներկայացնում է կառավարող «Միասնություն Չիլիի համար» ձախակենտրոն կոալիցիան, ստացել է 41,39%: Նա արդեն ընդունել է պարտությունը և շնորհավորել Կաստին հաղթանակի առթիվ:

Կաստը հանդես է գալիս տնտեսության մեջ կառավարության միջամտության կրճատման և հանցավորության և անօրինական միգրացիայի դեմ պայքարի ավելի խիստ միջոցների օգտին: Նա խոստանում է իջեցնել կորպորացիաների շահույթի հարկերի դրույքաչափը, կրճատել պետական ​​ծախսերը և արգելափակոցներ կառուցել Բոլիվիայի հետ սահմանին: 

Կաստը կդառնա Չիլիի նախագահի պաշտոնում առաջին ծայրահեղ պահպանողական քաղաքական գործիչը՝ գեներալ Աուգուստո Պինոչետի զինվորական վարչակարգի ժամանակներից ի վեր։ 

Չիլիի ընտրված նախագահը պաշտոնը կստանձնի 2026 թվականի մարտի 11-ին՝ չորս տարի ժամկետով:    

Հայերեն Русский

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին