Պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք չենք պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը. Արսեն Թորոսյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հերքել է շրջանառվող լուրերը, թե Հայաստանի կառավարությունը պատրաստվում է բարձրացնել կենսաթոշակային տարիքը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արսեն Թորոսյանը թեմային անդրադարձել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։ 

«Որոշ շրջանակներ հատուկ հիբրիդային հարձակումների պայմաններում, երբ փորձում են վախ և տագնապ տարածել մեր ժողովրդի մեջ, պնդում են, որ մենք փորձում ենք բարձրացնել կենսաթոշակային տարիքը և մեջ են բերում վարչապետի խոսքերն Ազգային ժողովից, թե ինչ տարիք է 63-ը կամ 65-ը. մարդ կարող է այդ տարիքում աշխատել, ձեռնարկատիրական գործունությամբ զբաղվել, պրոդուկտ ստեղծել, ինչն իրոք այդպես է, որովհետև ժամանակակից գիտությունը, բժշկությունը մեզ թույլ են տալիս ապրել շատ ավելի երկար, առողջ լինել շատ ավելի երկար տարիներ և, այո, նաև աշխատել։ Եվ մենք այսօր էլ ունենք տասնյակ հազարավոր, եթե ոչ 100 հազարավոր քաղաքացիներ, որոնք այդ տարիքում աշխատում են, երջանիկ են իրենց աշխատանքով և շարունակելու են իրենց աշխատանքը դեռ երկար տարիներ։ Առողջություն եմ մաղթում բոլորին։ 

Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա, մենք չենք պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը, դա լկտի սուտ է»,- հայտարարել է Թորոսյանը։

Նախարարը հավելել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտի հետ կապված այլ սուտ լուրեր ևս տարածվում են, որոնց ինքը կանդրադառնա առաջիկայում։  

Հայաստանում տարիքային կենսաթոշակի իրավունք ունեն 63 տարեկան դարձած և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձինք: Ծերության նպաստի իրավունք ունի կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձը՝ 65 տարին լրանալու դեպքում:

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը