Ակնաշեն բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ․ վարչապետը ծանոթացել է կատարված աշխատանքին
1 րոպեի ընթերցում

Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ու ծանոթացել կատարված աշխատանքներին։
Նա տեղեկացրել է, որ 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման համար կառավարությունը հատկացրել է 320 մլն դրամ։