Վերանորոգվել և կահավորվել է Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի հնագիտության սենյակը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրով   և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ՝ վերանորոգվել և կահավորվել է Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի հնագիտության սենյակը։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ թանգարանի տնօրեն Մարիաննա Մուսոյանը հայտնել է, որ վերոնշյալ սենյակում հազարամյակների պատմություն ունեցող խեցեղենն արդեն ցուցադրվում է պատշաճ կերպով: Այս սենյակն առավել գրավիչ է դարձել նոր ցուցափեղկերի և հատուկ լուսավորության շնորհիվ:

Հնագիտական սենյակի վերանորոգումն ու կահավորումը հնարավոր են դարձել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Աջակցություն  մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը» ծրագրի շրջանակում: Որոշ ցուցափեղկերի ձեռքբերման գործում էլ օժանդակել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը: Հնագիտության սենյակի վերանորոգման ու կահավորման համար հատկացված դրամաշնորհը կազմել է 2 միլիոն  290 հազար  դրամ:  

Թանգարանի աշխատակիցների և այցելուների ցանկությունն է, որ տարբեր ժամանակաշրջանները ներկայացնող սենյակները ևս բարեկարգվեն և թանգարանային հարուստ ֆոնդը ցուցադրվի լավագույն պայմաններում:  

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը