Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը. Հայաստանի պատվիրակ Ալբերտը կներկայանա «Քաջ սիրտ» երգով

2 րոպեի ընթերցում

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում դեկտեմբերի 13-ին մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի հեղինակավոր մրցույթը, որին մասնակցում է 18 երկիր:  Մրցույթը հեռարձակվում է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթում Հայաստանը Brave Heart «Քաջ սիրտ» երգով ներկայացնում է 12-ամյա Ալբերտը:

Մրցույթի առցանց քվեարկության առաջին փուլը մեկնարկել էր դեկտեմբերի 12-ին՝ ժամը 23:59-ից և ավարտվել դեկտեմբերի 13-ին՝ մրցույթից անմիջապես առաջ:

Այն կվերաբացվի ուղիղ եթերի ընթացքում, երբ բոլոր կատարումներն ավարտված կլինեն:

Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտի և ևս երկու մասնակցի օգտին կարող են քվեարկել Հայաստանում բնակվող երաժշտասերները ևս:

Հայաստանից բացի «Մանկական Եվրատեսիլ 2025»-ին մասնակցում են Մալթան, Խորվաթիան, Սան Մարինոն, Ուկրաինան, Իռլանդիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Իտալիան, Պորտուգալիան, Իսպանիան, Վրաստանը, Կիպրոսը, Ֆրանսիան, Ադրբեջանը և Ալբանիան:

Ալբերտի երգի երաժշտության հեղինակը Լիլիթ Նավասարդյանն է, խոսքերի հեղինակը՝ Անիտա Հախվերդյանը, անիմացիոն ֆիլմի մտահղացման և սցենարի հեղինակը Դավիթ Ծերունյանն է, կերպարի նկարիչը Սիրարփի Չիբուխչյանն է, անիմացիայի հեղինակներն են Արման Բերբերյանը և Վիլեն Գայֆեջյանը, ֆիլմում նկարահանված տեսարանների օպերատորն է Սուրեն Թադևոսյանը։

Ալբերտի Brave Heart-ն արդեն գերազանցել է 1 միլիոն դիտումը՝ դառնալով «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մինչ այս պահն ամենադիտված տեսահոլովակը

Հայերեն

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին հոկտեմբերի 4-ին կկատարվեն պայթեցման աշխատանքներ