Մշակույթ

Ակսել Բակունցի «Միրհավ»-ը լույս է տեսել անգլերեն թարգմանությամբ

1 րոպեի ընթերցում

Ակսել Բակունցի «Միրհավ»-ը լույս է տեսել անգլերեն թարգմանությամբ

Հասմիկ Հովհաննիսյանն անգլերեն է թարգմանել Ակսել Բակունցի «Միրհավ» պատմվածքը՝ նպատակ ունենալով Բակունցի խոսքի նրբությունն ու զգայական հարուստ աշխարհը հասանելի դարձնել նաև օտարալեզու ընթերցողին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Միրհավ»-ը Բակունցի լիրիկական պատմվածքներից է, որում բնությունը դառնում է մարդու ներաշխարհի հայելին։ 

Պատմվածքի կենտրոնում են գյուղական պարզ մարդիկ՝ իրենց լռությամբ, սպասումով ու չասված զգացմունքներով։ 

Միրհավ թռչունը հանդես է գալիս որպես խորհրդանիշ՝ հիշողության, կորստի և անցնող ժամանակի։ Կերպարներն ապրում են բնության հետ ներդաշնակ, իսկ նրանց ապրումները փոխանցվում են մեղմ, բայց խորը հուզական լեզվով։ 

Գիրքը կարելի է ձեռք բերել տարբեր գրախանութներից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում