Սպորտ

Լևոն Արոնյանը գերազանցեց Մագնուս Կարլսենին ու դարձավ «Freestyle Chess Grand Slam Final»-ի հաղթող

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը գերազանցեց Մագնուս Կարլսենին ու դարձավ «Freestyle Chess Grand Slam Final»-ի հաղթող

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դարձել է «Freestyle Chess Grand Slam Final» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Freestyle Chess Grand Slam Final» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի որոշիչ խաղում Արոնյանը մրցեց դասական շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար նորվեգ Մագնուս Կարլսենի հետ ու առավելության հասավ 1,5-0,5 հաշվով:

Մրցաշարն անցկացվում էր Հարավաֆրիկյան Հանրապետությունում:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում