Թաիլանդի և Կամբոջայի միջև շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվն աճել է

2 րոպեի ընթերցում

Թաիլանդի զինված ուժերը հայտարարել են, թե Կամբոջայի հետ բախումների ընթացքում 102 կամբոջացի զինվոր է զոհվել։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է թաիլանդական The Nation թերթը։

Հաղորդագրության մեջ նշվել է, որ 13 ճակատում կարևոր հաջողություններ են գրանցվել, իսկ երկրի հինգ նահանգներից դեկտեմբերի 7-ից ի վեր ավելի քան 220000 քաղաքացիական անձ է տարհանվել։

Kiripost-ի փոխանցմամբ՝ Կամբոջայի ազգային պաշտպանության նախարարության խոսնակ Մալի Սոչետան ուղիղ եթերում հայտարարել է, որ դեկտեմբերի 11-ի ժամը 12:00-ի դրությամբ Թաիլանդի ռազմական հարձակման հետևանքով Կամբոջայում քաղաքացիական զոհված անձանց թիվը հասել է 11-ի, որոնց թվում կա մեկ երեխա, իսկ վիրավորներինը՝ 74-ի։

Նա կոչ է արել Թաիլանդին դադարեցնել բոլոր ագրեսիվ գործողությունները, ապատեղեկատվության տարածումը, խտրական հարձակումները, հատկապես քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, ինչպես նաև հարձակումները մշակութային ժառանգության վայրերի վրա։

Սոչետան հավելել է, որ Կամբոջան կոչ է անում Թաիլանդին վերադառնալ հոկտեմբերի 26-ին ստորագրված խաղաղության համաձայնագրին և կոչ է արել միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Թաիլանդին՝ համատեղ հռչակագիրը խախտելու համար։

Դեկտեմբերի 7-ին Թաիլանդի և Կամբոջայի սահմանին մարտեր են բռնկվել։ Կամբոջայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Թաիլանդն է առաջինը կրակը բացել։ Բանգկոկը հակառակն է պնդում։ Երկու կողմն էլ միմյանց են մեղադրում այս տարվա սկզբին ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված զինադադարի ռեժիմը խախտելու մեջ։ 

Հայերեն

Հութիները հայտարարել են Ադենում Սաուդյան Արաբիայի բանակի շտաբին հարվածելու մասին

Չի կարող լինել այնպես, որ երկաթուղին Ադրբեջանի համար աշխատի, Հայաստանի համար՝ ոչ. Միրզոյան

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին

ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով

COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ԱՄՆ կուղևորվի հոկտեմբերի 22-ին

Բուլղարիայում գնահատել են աշխատավայրերում ԱԲ-ի ներդրման հետ կապված վերափոխումները. BTA

Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան

Միրզոյանին մտահոգում է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացների տևողությունը

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը