Տնտեսություն

ՀՀ վարչապետը Համբուրգի առևտրի պալատում հանդիպել է տեղի գործարարների հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը Համբուրգի առևտրի պալատում հանդիպել է տեղի գործարարների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Համբուրգի առևտրի պալատ, որտեղ հանդիպում է ունեցել տեղի գործարարների հետ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ 

Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն Մալթե Հեյնին նշել է, որ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանում տնտեսության տարբեր ոլորտներում առկա հնարավորություններին: 

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը նոր հնարավորություններ է բացում ներդրումների իրականացման ուղղությամբ: Երկրի ղեկավարն անդրադարձել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորություններին: Վարչապետը միաժամանակ հավելել է, որ ՀՀ Կառավարությունը հետևողական բարեփոխումներ է իրականացնում բիզնես միջավայրի բարելավման, տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման, ներդրումների ներգրավման նպատակով:

Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է նաև գործարարներին հետաքրքրող տարբեր հարցերի։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishفارسیFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում