Գիտություն

ՀՀ վարչապետն այցելել է EUREF Campus Berlin գիտական և տեխնոլոգիական կենտրոն

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն այցելել է EUREF Campus Berlin գիտական և տեխնոլոգիական կենտրոն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է EUREF Campus Berlin գիտական և տեխնոլոգիական կենտրոն: 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել էներգաարդյունավետության ապահովման ուղղությամբ գիտական զարգացումներն ու տեխնոլոգիական նորարարությունները, ջրի արդյունավետ կառավարման ուղղությամբ իրականացվող ծրագրերը: 

Նշվել է, որ կենտրոնը համագործակցում է ինչպես գերմանական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ:

Կենտրոնի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել համագործակցել նաև ՀՀ կառավարության հետ՝ իրականացնելով փորձի փոխանակում և նպաստելով Հայաստանում էներգետիկայի ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը: 

Վարչապետը կարևորել է երկկողմ համագործակցությունը և նշել, որ այլընտրանքային էներգիայի զարգացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկն է: 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում