Կրթություն

Հաստատվել է հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

1 րոպեի ընթերցում

Հաստատվել է հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2025-2026 ուսումնական տարվա հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ քննությունները կանցկացվեն՝

Հունվարի 8-ին՝ «Հայոց լեզու և գրականություն»

Հունվարի 12-ին՝ «Մաթեմատիկա»

Հունվարի 14-ին՝ «Հայոց պատմություն»

Նախարարությունից հիշեցնում են, որ 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարին և հունիսին: Ե՛վ հունվարին, և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում