Փաշինյանն ու Մերցը քննարկել են միջազգային օրակարգի հրատապ հարցեր

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հանդիպմանը քննարկել են միջազգային օրակարգի հրատապ հարցեր։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Գերմանիայից, համատեղ մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գործընկերոջ հետ համակարծիք են` աննախադեպ մարտահրավեր ունեցող այս ժամանակաշրջանում ժողովրդավարությունները բախվում են արագ տարածվող և հաճախ հիբրիդային բնույթ ունեցող սպառնալիքների, ու միայն համախոհ երկրների առավել համակարգված և արդյունավետ գործողությունների շնորհիվ հնարավոր կլինի ամրապնդել հավաքական ժողովրդավարական դիմակայությունը։ 

«Իմ այցի օրակարգում կարևոր տեղ է հատկացված տնտեսական կապերի ստեղծմանը և ամրապնդմանը։ Այս առումով մեծ հույս ունեմ, որ Հայաստանում և Հայաստանի շուրջ ստեղծված բարենպաստ միջավայրը նոր հետաքրքրություն կառաջացնի գերմանացի գործարարների շրջանում մեր երկրում ներդրումներ անելու, ինչպես նաև՝ հայաստանյան գործարարների հետ համագործակցությունը ակտիվացնելու համար։ Գործընկերոջս ներկայացրել եմ նաև 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի արդյունքում Հարավային Կովկասում տեղի ունեցած շրջադարձային զարգացումները՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված ջանքերին Գերմանիայի աջակցության համար», - ասաց վարչապետը։ 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գործընկերոջը ներկայացրել է նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման պայմաններում առևտրատնտեսական գործարար կապերի զարգացման, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ընդլայնման համար բացվող լայն հնարավորությունները և այդ առումով Խաղաղության խաչմերուկ նախագծի, ինչպես նաև TRIPP ուղի հաղորդակցության ծրագրերի կյանքի կոչմանն ուղղված ջանքերի կարևորությունը։ 

«Վստահ եմ, որ մեր այս նախագծերը կարևոր հանգույց կդառնան Միջին միջանցքի համար, որը Գերմանիայի համար նույնպես ունի մեծ կարևորություն», - ասաց ՀՀ վարչապետը` ընդգծելով, որ Գերմանիան Հայաստանի կարևոր գործընկերն է ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակում։ 

Այս առումով երկուստեք գոհունակությամբ կողմերն արձանագրել են Հայաստան֊Եվրամիություն հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված զգալի առաջընթացը, ինչը վերահաստատում է Հայաստանի կառավարության հանձնարարությունը՝ ամրապնդելու Եվրամիության հետ բազմաոլորտ գործընկերությունը։ 

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Գերմանիայի կանցլերին հրավիրել է մասնակցելու հաջորդ տարվա մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին։

Հայերեն English Русский 中文

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել