Սպորտ

Սևանում կայացել է «Սևանի գավաթ» թաեքվոնդոյի առաջնություն

1 րոպեի ընթերցում

Սևանում կայացել է «Սևանի գավաթ» թաեքվոնդոյի առաջնություն

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ն․Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվել է «Սևանի գավաթ» թաեքվոնդոյի առաջնություն, որին մասնակցել են Երևանի, Ապարանի, Նոյեմբերյանի և Սևան քաղաքի մարզիկները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, թիմային հաշվարկով 1-ին տեղը զբաղեցրել են Սևանի Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի և Երևան քաղաքի «ՎԻԿՏԱՍ» ակումբի, 2-րդ տեղը՝ Նոյեմբերյանի, 3-րդ տեղը՝ Երևանի «Սև հովազ» ակումբային թիմի մարզիկները։ Մրցանակային տեղեր գրաված մարզիկները պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով։ 

Ն․Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը մարզիչներին պարգևատրել է շնորհակալագրերով, իսկ «Նվիրյալներ» ՌՀԿ-ի նախագահը հավաստագիր է հանձնել մարզադպրոցի տնօրեն Գ․Ավետիսյանին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում