Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում. Փաշինյան
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Բռնության կոչ անողները եւ բռնության դիմողները պետք է բացահայտվեն, արժանանան թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատականի։
Մենք պետք է նաեւ գործուն մեխանիզմներ ունենանք հոգեբանական եւ բարոյական բռնության դեպքերը տարբերակելու եւ գնահատականի արժանանացնելու։ Բայց սա որքան էլ ֆիզիկական բռնության հետ փոխկապակցված, այնուամենայնիվ առանձին թեմա է եւ ոչինչ չի փոխում ֆիզիկական բռնության մեր ընկալումներում»,-գրել է ՀՀ վարչապետը։
Դեկտեմբերի 8-ին փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ «Դալմա մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում հարձակման է ենթարկվել ընդդիմադիր Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանը, որը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ ՀՀ ներքին գործերի նախարարությունը հաստատել էր, որ դեպքի մասին ահազանգ է ստացել։