Հայաստան

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է առաջարկել բոլոր եկեղեցիներում պատարագներից առաջ հնչեցնել ՀՀ օրհներգը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է առաջարկել բոլոր եկեղեցիներում պատարագներից առաջ հնչեցնել ՀՀ օրհներգը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է առաջարկում, որ բոլոր եկեղեցիներում կիրակնօրյա պատարագներից առաջ հնչի Հայաստանի Հանրապետության օրհներգը։ 

«Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու պատարագի տեքստում մի այսպիսի հատված կա, և դրանով քահանաները, ըստ էության, մեկնարկում են պատարագը. «Խորհուրդ խորին անհասանելի, անսկիզբ, որ անմատույց լույսի առագաստում եղող քո վերին պետությունը, հրեղենների դասը գերապանծ փառքով զարդարեցիր»։ Այսինքն, խոսք է գնում վերին պետության մասին, պետության մասին։ Եվ պատարագից առաջ պետական օրհներգը հնչեցնելը կարձանագրի կապը վերին և ներքին պետությունների միջև։ Կարծում եմ, որ պետք է քննարկվի նաև Հայաստանի Հանրապետության տարածքում եկեղեցիներում՝ մուտքի մոտ կամ ներսում Հայաստանի պետական դրոշի առկայության հարցը, որը մի շարք երկրներում ընդունված պրակտիկա է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում ասել է ՀՀ վարչապետը։ 

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր արել՝ կարծիք հայտնելով, որ ճիշտ կլինի, որ բոլոր եկեղեցիներում կիրակնօրյա պատարագից առաջ երգչախմբերը կատարեն ՀՀ օրհներգը։ 

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում