Թաիլանդի և Կամբոջայի միջև նոր բախումներ են տեղի ունեցել

2 րոպեի ընթերցում

Թաիլանդի արևելքում գտնվող Ուբոն Ռաչաթհանի նահանգի երկու շրջաններում Կամբոջայի հետ նոր բախումների ժամանակ զոհվել է առնվազն մեկ թաիլանդցի զինվոր, չորսը վիրավորվել են։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին դեկտեմբերի 8-ին հայտարարել է Թաիլանդի զինվորական ծառայությունը։

Հայտարարության մեջ նշվել է, որ Թաիլանդն օդային հարվածներ է հասցրել Կամբոջայի հետ վիճելի սահմանի երկայնքով։

«Թաիլանդական կողմը սկսել է օգտագործել ինքնաթիռներ մի քանի տարածքներում ռազմական թիրախներին հարվածելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Թաիլանդի բանակը հայտարարել է, որ Կամբոջայի զինված ուժերը BM-21 հրթիռներ են արձակել Թաիլանդի քաղաքացիական տարածքների ուղղությամբ՝ հավելելով, որ զոհերի մասին հաղորդագրություններ չկան։

Կամբոջայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մի քանի օր տևած սադրիչ գործողություններից հետո Թաիլանդի զինված ուժերն առավոտյան հարձակումներ են սկսել իրենց ուժերի վրա երկու վայրերում և հավելել, որ կամբոջական զորքերը չեն հակադարձել։ 

Հուլիսին սահմանային վեճը վերածվել էր հնգօրյա հակամարտության, որի հետևանքով զոհվել էր առնվազն 48, իսկ մոտ 300000 մարդ ժամանակավորապես տեղահանվել էր։

Երկու երկրները հոկտեմբերին Թրամփի միջնորդությամբ  Կուալա Լումպուրում ընդլայնված խաղաղության համաձայնագիր էին ստորագրել։

Նախորդ ամիս ականի պայթյունից հետո, որի հետևանքով թաիլանդցի զինվոր էր վիրավորվել, Թաիլանդը հայտարարեց, որ դադարեցնում է Կամբոջայի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը։

Հայերեն Русский

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

ԱԳՄԱ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները

COP17. ձայնամեկուսիչ հագուստից ջրի որակի ստուգում․ Կանաչ գոտու կրթական ծրագրերը

Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու Իրանի շուրջ իրադրությունը

Հայաստանին չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն․ Հասմիկ Հակոբյան

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը