Գեղարքունիքում հարգանքի տուրք մատուցվեց Սպիտակի մեծ երկրաշարժի զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, տեղակալ Գրիգոր Բոշյանը, Գեղարքունիքի մարզպետիև Գավառի համայնքապետարանի, Գավառի կրթամշակութային հաստատությունների, այլ հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի ներկայացուցիչները և բազմաթիվ անհատ քաղաքացիներ  Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին  1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի մեծ երկրաշարժի զոհերի հուշաքարին։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Սպիտակի մեծ երկրաշարժի  զոհերի հիշատակին նվիրված Ոգեկոչման կարգ կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյանց թեմի փոխառաջնորդ Տեր  Բաբկեն վարդապետ Սալբիյանը։ 

Այնուհետ հարգանքի տուրք մատուցողները Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում ներկա գտնվեցին Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի կողմից մատուցված կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագին։ 

Սպիտակի մեծ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված արարողություններ տեղի ունեցան նաև Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սևան, Վարդենիս և Ճամբարակ համայնքներում։

Հայերեն Русский

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը

Նոյեմբերի 3-ի միջոցառումների անոնս

Նպաստով բարեկեցություն չի կարող լինել. Թորոսյանը պարզաբանել է անապահովության գնահատման նոր համակարգի սկզբունքները

Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում

Թբիլիսիում հետիոտնային կամրջի վրա բռնկված հրդեհը մարվել է

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը

Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները

Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում իր աշխատակազմի անդամներին կանխարգելիչ ներում կշնորհի

Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս. ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿ

ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը