Մայամիում ավարտվել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունները. ԶԼՄ-ներ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում տեղի է ունեցել Ուկրաինայի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև հանդիպում՝ Ուկրաինայում խաղաղության շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ուկրաինական լրատվամիջոցները։ 

Պատվիրակության աղբյուրները «Суспільне» հրատարակությանը հայտնել են, որ Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների միջև հանդիպումն ավարտվել է։ Ուկրաինական կողմից բանակցություններին մասնակցել են Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Հնատովը։ 

Ավելի վաղ նրանց՝ ԱՄՆ մեկնելու մասին հայտնել էր նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ 

Միացյալ Նահանգներ

Ուկրաինայի ԱԽ քարտուղարը և ԶՈւ ԳՇ պետը մեկնել են ԱՄՆ՝ բանակցությունների

Նոյեմբերին Միացյալ Նահանգները ներկայացրել է իր 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը։ Վաշինգտոնը և Կիևը խորհրդակցությունների երկու փուլ են անցկացրել՝ նոյեմբերի 23-ին Ժնևում և նոյեմբերի 30-ին Ֆլորիդայում՝ Ուկրաինայի համար ավելի ընդունելի ձևակերպման շուրջ համաձայնության գալու համար։

Դեկտեմբերի 2-ին Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ դեռևս չկան փոխզիջումային տարբերակներ. որոշ հարցեր Մոսկվայի համար ընդունելի են եղել, որոշ հարցեր քննադատության են արժանացել: Ամերիկյան ծրագրում անընդունելի կետեր կան նաև Կիևի համար, մասնավորապես՝ տարածքային զիջումների, ուկրաինական բանակի թվաքանակի կրճատման և ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարի հետ կապված:

Հայերեն Русский

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ