Ճապոնիան քննարկում է 2027 թվականին եկամտային հարկի բարձրացման հնարավորությունը պաշտպանական ծախսերի աճը ծածկելու համար

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ վարչապետ Սանաե Տակաիչիի գլխավորությամբ, քննարկում է 2027 թվականի հունվարին երկրի եկամտային հարկը բարձրացնելու հնարավորությունը՝ պաշտպանական ծախսերի զգալի աճի մի մասը ծածկելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Japan Today-ը։

Նախքան հոկտեմբերին Տակաիչիի վարչապետ դառնալը, Ճապոնիան որոշել էր մինչև 2028 թվականի մարտը հինգ տարվա ընթացքում պաշտպանության հետ կապված ծախսերը հասցնել, ընդհանուր առմամբ, 43 տրիլիոն իենի (մոտ 280 միլիարդ ԱՄՆ դոլար)՝ անվտանգության աճող սպառնալիքներին դիմակայելու համար։

Աճը մասամբ կֆինանսավորվի կորպորատիվ, ծխախոտային և եկամտային հարկերի բարձրացման միջոցով, սակայն դեռևս մանրամասներ չեն մշակվել եկամտային հարկի բարձրացման ժամկետների վերաբերյալ։

Միայն երեք հարկային կատեգորիաների բարձրացման միջոցով կառավարությունը մտադիր է տարեկան ապահովել շուրջ 1 տրիլիոն իեն (6,5 միլիարդ ԱՄՆ դոլար) մինչև 2028 թվականի մարտի վերջը։

Հայերեն

Հութիները հայտարարել են Ադենում Սաուդյան Արաբիայի բանակի շտաբին հարվածելու մասին

Չի կարող լինել այնպես, որ երկաթուղին Ադրբեջանի համար աշխատի, Հայաստանի համար՝ ոչ. Միրզոյան

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին

ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով

COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ԱՄՆ կուղևորվի հոկտեմբերի 22-ին

Բուլղարիայում գնահատել են աշխատավայրերում ԱԲ-ի ներդրման հետ կապված վերափոխումները. BTA

Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան

Միրզոյանին մտահոգում է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացների տևողությունը

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը