Արտաքին քաղաքականություն

Արարատ Միրզոյանն ու Բենժամեն Հադադը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանն ու Բենժամեն Հադադը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման  ուղղությամբ ընթացիկ աշխատանքները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում հանդիպել է Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման  ուղղությամբ ընթացիկ աշխատանքները: Երկուստեք ընդգծվել է, որ օրակարգի բովանդակային հագեցվածությունը և հարաբերությունների զարգացման դինամիկան  արտացոլում են դրանց ռազմավարական բնույթը։

Անդրադարձ է կատարվել հաջորդ տարվա մայիսին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Տարածաշրջանային զարգացումների համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է տրանսպորտային ու տնտեսական ենթակառուցվածքների վերագործարկման, նորերի կառուցման ուղղությամբ ընթացիկ քննարկումներն ու առկա հնարավորությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում