ՀՀ ԱԳ փոխնախարարն Իռլանդիայի պետական ​​նախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախագծերի նշանակությունը

2 րոպեի ընթերցում

Վիեննայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի 32-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Իռլանդիայի՝ Եվրոպական և պաշտպանության հարցերով պետական ​​նախարար Թոմաս Բըրնի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։

Նշվում է, որ տարածաշրջանային զարգացումների համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և դրա կարևոր բաղադրիչ «TRIPP ուղի» ծրագրի առանցքային նշանակությունը՝ Հարավային Կովկասում և դրանից անդին փոխկապակցվածության ընդլայնման հարցում:

«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Իռլանդիա երկկողմ օրակարգի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հավակնոտ ծրագրի շրջանակներում փոխգործակցության ընդլայնման հարցերին: Երկուստեք ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, մասնավորապես՝ նոր և նորագույն տեխնոլոգիաների բնագավառում, համագործակցության հետագա ընդլայնման պատրաստակամությունը»,-ասված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են բազմակողմ հարթակների  և միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Իռլանդիայի միջև համագործակցության հարցերը: 

ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում 2026թ. հյուընկալվելիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի, ինչպես նաև Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման շուրջ: 

Հայերեն English Español Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին