Վենսը հիասթափված է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը չի կարգավորվում

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հիասթափություն է հայտնել, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը չի հաջողվում կարգավորել, սակայն միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ մոտ ապագայում լավ նորություններ կլինեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է NBC News-ին տված հարցազրույցում։ 

«Տեսեք, Ռուսաստան-Ուկրաինա հարցը, կարծում եմ, ամբողջ Սպիտակ տան համար մշտական ​​հիասթափության աղբյուր է։ Մենք իրականում կարծում էինք, և դուք միլիոն անգամ լսել եք նախագահի ասածը, որ դա ամենահեշտը կլինի լուծել։ Եվ եթե ինձ ասեիք, թե Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելն ավելի հեշտ է, քան Արևելյան Եվրոպայում խաղաղության հասնելը, ես կասեի, որ դուք խելագար եք», - ասել է Վենսը։

Այդուհանդերձ, նա հավելել է, որ լավատես է մնում։

«Ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ մենք մեծ առաջընթաց ենք գրանցել, բայց դեռ չենք հասել վերջնագծին։ Կարծում եմ՝ հույս կա, և այդ ճակատում սպասում եմ լավ լուրերի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում», - ասել է ԱՄՆ փոխնախագահը։

Նոյեմբերին Միացյալ Նահանգները ներկայացրել է իր 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը։ Վաշինգտոնը և Կիևը խորհրդակցությունների երկու փուլ են անցկացրել՝ նոյեմբերի 23-ին Ժնևում և նոյեմբերի 30-ին Ֆլորիդայում՝ Ուկրաինայի համար ավելի ընդունելի ձևակերպման շուրջ համաձայնության գալու համար։

Դեկտեմբերի 2-ին Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ դեռևս չկան փոխզիջումային տարբերակներ. որոշ հարցեր Մոսկվայի համար ընդունելի են եղել, որոշ հարցեր քննադատության են արժանացել: Ամերիկյան ծրագրում անընդունելի կետեր կան նաև Կիևի համար, մասնավորապես՝ տարածքային զիջումների, ուկրաինական բանակի թվաքանակի կրճատման և ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարի հետ կապված:

Հայերեն Русский

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով