Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը Կանադայի գործընկերոջ հետ քննարկել է քաղաքական երկխոսության խորացման հարցը

2 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ նախարարական համաժողովի 32-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Կանադայի ԱԳ նախարարի խորհրդարանական քարտուղար Ռոբերտ Օլիֆանտի հետ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները` կարևորելով հաստատված խաղաղության հետագա ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը: Այս համատեքստում Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և վերջինիս կարևոր բաղադրիչ «TRIPP ուղի» ծրագրի նշանակությունը տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-Կանադա երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Ընդգծվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության հետագա խորացման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական բնագավառում, համագործակցության հեռանկարներին: 

Մտքեր են փոխանակվել 2026թ. Երևանում անցկացվելիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի վերաբերյալ: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է ՀՀ տեսլականը ուղղված ներառական և արդյունավետ, ինչպես նաև միջազգային գործընկերների և բոլոր շահագրգիռ կողմերի լիարժեք ներգրավմամբ Համաժողովի կազմակերպմանը:

Հայերեն English Español Français Русский

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը

Վարչապետ Փաշինյանի ելույթն ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները

Արաղչին կարճ զրույց է վարել Լավրովի հետ ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստից առաջ

Սոցիալական ծրագրերի աջակցության գործում բիզնեսի ակտիվությունը ևս անհրաժեշտություն է․ Արսեն Թորոսյան

Գավառի Առվույտի դաշտի ամրոցը և բնակատեղին