Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին ձերբակալելու լուրերի առնչությամբ

2 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեն, ի պատասխան՝ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին ձերբակալելու վերաբերյալ փաստաբան Արսեն Բաբայանի հայտարարության առնչությամբ «Արմենպրես»-ի հարցմանը, հայտնել է.

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»:

Դեկտեմբերի 4-ին փաստաբան Բաբայանը հայտնել էր, որ հոգևորականին ձերբակալել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Քննչական կոմիտեի շենքում:

Հիշեցնենք՝ «Հայկական Վիկիլիքս» անվանմամբ տելեգրամյան ալիքը հոկտեմբերի 25-ին հրապարակել է ինտիմ բնույթի տեսագրություն, որը վերագրվում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն գլխավոր դատախազություն հաղորդում էր ուղարկել՝ նշելով, որ նրա անձնական կյանքի գաղտնիությունը ենթադրաբար կոպիտ կերպով խախտվել է։ Դատախազությունն այն փոխանցել էր Քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեն հետագայում հայտնել էր, որ դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննությամբ հաստատվել է, որ տեսանյութերում պատկերված անձը հենց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է։ 

 

 

Հայերեն English Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս